ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 12.2 տոկոսով. Արտահանումն ու ներմուծումը՝ գրեթե կրկնակի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2023թ ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 12.1%֊ով, իսկ 2023թ. հունվարից ապրիլ` 12.2%֊ով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այսպիսով, արդեն 12 հաջորդական ամիս է, ինչ Հայաստանի տնտեսությունը գտնվում է երկնիշ աճի ուղեծրում»,– հավելել է նախարարը։

Նշենք, որ ըտ վիճակագրության կոմիտեի տվյալների այս տարվու հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,2 տոկոս: Արդյունաերությունն աճել է 2.4 տոկոսով, շինարարությունը՝ 16,8 տոկոսով, առեւտուրը՝ 23.2 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 22,2 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը առաջին 4 ամիսներին աճել է գրեթե կրկնակի՝ 99,4 տոկոսով: Արտահանումն աճել է ավելի քան կրկնակի՝ 109,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 93,9 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսը (գնաճը) կազմել է 6,2 տոկոս:

Հիշեցնենք` 2023թ–ի հունվարին տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել էր 11.1 %, փետրվարին` 11.3, մարտին` 14 տոկոս։

2022թ–ին Հայաստանում գրանցվել էր 14.2 տոկոս տնտեսական աճ։

Նշենք, որ 2023 թվականի կառավարության բյուջեով նախատեսված է 7 տոկոս աճ, իսկ Կենտրոնական բանկն ակնկալում է 5,8 տոկոս աճ։

Untitled-1.jpg (69 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular