ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի եւ Ռուսաստանի դաշինքը ԱՄՆ-ի համար կլինի ամենամեծ աշխարհաքաղաքական մղձավանջը. GT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի եւ Չինաստանի միությունն իսկական աշխարհաքաղաքական մարտահրավեր կդառնա ԱՄՆ-ի համար, սակայն կկայունացնի իրավիճակն աշխարհում, գրում է Global Times-ը։

«Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի այս վերաբերմունքի պատճառը անվերահսկելի հեգեմոնիստական ազդակներն ու վախն են՝ այսպես կոչված չին-ռուսական դաշինքի առաջ, որը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ աշխարհաքաղաքական մղձավանջը»,-նշվում է հոդվածում։

Հեղինակը նաեւ նշում է, որ համակողմանի քաղաքական գործընկերության փորձը, ինչպիսին, օրինակ, ունեն Չինաստանն ու Ռուսաստանը, ապացուցում է, որ երբ երկրները հասնում են փոխվստահության որոշակի մակարդակի, աշխարհն ավելի բաց է դառնում։

Լրագրողի խոսքով՝ Մոսկվայի եւ Պեկինի համագործակցությունը «ստիպում է նյարդայնանալ» արեւմտյան լրատվամիջոցներին։ Ինչպես նշվում է հոդվածում, նրանց համար կարեւոր է «կրնել նույն երգը», որ Ռուսաստանը «կախված է» Երկնային կայսրությունից՝ այս երկու երկրների հարաբերությունները վարկաբեկելու համար։

Եզրափակելով հեղինակը նշում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի  ռազմավարական գործընկերությունը զարգանում եւ ամրապնդվում է գործնական քայլերի միջոցով, իսկ արեւմտյան երկրների կողմից ստեղծված խոչընդոտները չեն կարող խանգարել դրան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular