ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … անթև վերնազգեստ

ՖՈՏՈ

Նայելով արվեստի գործերին բոլորի ուշադրությունը գրավում է անթև վերնազգեստը, օրինակ Օգոստոս Օկտավիանոսի մարմարե քանդակում, որը թվագրվում է մ.թ.ա. 20-ականներով, որտեղ հագուստը քիպ ընդգրկում է մարմինը։ Կամ էլ օրինակ Պոմպեյի «Երգիծանքի տանը» հայտնաբերված Ալեքսանդր Մակեդոնացու քանդակը, որտեղ կայսրը անթև զինվորական կոստյումով է։ Սա նշանակում է, որ անթև հագուստի «նախահայրը» հայտնվել է դեռ հին աշխարհում։

Հին կայսրության ժամանակաշրջանի մարտիկի սպառազինությունը և պաշտպանությունը, բացի սաղավարտից, վահանից և սրից, ներառում էր նաև զրահ՝ «լորիկա»: Լորիկայի պաշտպանությունը ծածկում էր մարտիկի մարմնի վերին հատվածը՝ կուրծքը, մեջքը և կողերը մինչև գոտկատեղ: Այդ անթև զրահը պատրաստվում էր տարբեր նյութերից, այն հարմարեցված լինելով կրողի կառուցվածքին հիանալի պաշտպանում էր մարտիկին մարտում: Մերօրյա պաշտպանական անթև հագուստներն են  փրկարարական բաճկոնը, ազդանշանային ժիլետը և զրահաբաճկոնը:

Անթև վերնազգեստը շատ դարեր շարունակ է հայտնի եղել մարդկանց: Նման հանդերձանք կրելու պատիվն առաջին անգամ բաժին է ընկել տղամարդկանց դասին, իսկ կանացի անթև հագուստներ հայտնվել են միայն քսաներորդ դարի կեսերին:

Ենթադրվում է, որ անթև բաճկոնը դեռ 12-րդ դարում է հայտնվել ֆրանսիացի մոդայիկների զգեստապահարանում: Կա դրանց Ֆրանսիայում տարածվելու երկու վարկած: Մեկը պնդում է, որ անթև բաճկոնի նմուշը Եվրոպա է բերվել Թուրքիայից, երկրորդ վարկածով դրա հեղինակները եղել են ֆրանսիական շուկայական ծաղրածուները, որոնք անթև բաճկոններ էին կրում «աշխատելու համար»։

Պատմաբանների մեծ մասը համաձայն է, որ անթև վերնազգեստը լայնորեն է օգտագործվել Անգլիայի թագավոր Չարլզ 2-րդի օրոք՝ 1660-ականներին, և միայն դրանից հետո է այն սկսել տարածվել եվրոպական երկրներում: Հարկ է նշել, որ ոչ միայն անգլիական, այլ նաև Լյուդովիկոս 14-րդ թագավորի ֆրանսիական արքունիքում տղամարդկանց անթև վերնազգեստները լայն տարածում են ունեցել։ Այնուամենայնիվ այդ զգեստը իր ամենամեծ համբավը վաստակել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ դառնալով դրա խորհրդանիշը։

Չնայած եվրոպական մայրցամաքում հագուստի ժողովրդականությանը, Պողոս 1-ինը Ռուսաստանում արգելք է դրել անթև վերնազգեստներ կրելու վրա:  Նա կարծում էր, որ այդ զգեստն է պատասխանատու Ֆրանսիական հեղափոխության սկզբի համար: Թագավորի մահից հետո այդ արգելքը հանվել է, և մարդիկ կրկին սկսել են կրել այդ արտասահմանյան մոդայիկ հագուստը։

19-րդ դարի կեսերին անթև հագուստը հանրաճանաչ է դարձել հասարակության իգական կեսի շրջանում, տիկնայք սկսել են այն կրել այլ հանդերձանքների վրայից: Կանանց այդ աշխարհիկ հանդերձանքի նյութը և մշակումը զգալիորեն տարբերվել է տղամարդկանց հագուստից:

Անթև վերնազգեստն իրականում իսկապես անփոխարինելի հագուստ է։ Ներկայումս այն պատրաստվում է տարբեր ոճերով և ձևերով։ Մարդիկ դրանք կրում են առօրյա կյանքում և նաև այն ունի նեղ կորպորատիվ կոստյումի հատկանիշ։ Անթև հագուստի արտադրության համար օգտագործվում են մի շարք նյութեր՝ կախված հագուստի նպատակից։ Կորպորատիվ անթև բաճկոնների համար ընտրված է թեթև, բարակ և գործնական կտորը։

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular