ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղանակը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության առանձին վայրերում մայիսի 27-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ ամսվա վերջ չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 14-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝գիշերը +5+9, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +22+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+21,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+25,

Տավուշում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+26,

Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+28,

Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +25+27, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+25,

Արցախում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +29+32։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular