ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում նավթի եւ գազի հանքավայրերի հետախուզության ուսումնասիրություններ են սկսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը սկսել է նավթի եւ գազի հանքավայրերի հետախուզության ուսումնասիրություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար եւ Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջասթե-Մեհրը։

«Հաշվի առնելով այնպիսի ռեսուրսների կարեւորությունը, ինչպիսիք են նավթն ու գազը, պետք է ասել, որ Իրանի ազգային Հարավային նավթային ընկերության, նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաեւ Իրանի ազգային նավթային ընկերության հետախուզական վարչության աջակցությամբ շուրջ 140 հազար քառակուսի կիլոմետր տարածքում սկսվել է հանքավայրերի  շատ մանրամասն ուսումնասիրություն։ Նախնական ստուգումը ցույց է տալիս, որ այդ հետազոտությունները կարող են հեռանկարային լինել մեր երկրի համար»,-ասել է նա։

Նա նշել է, որ նշված տեղամասերում մոտ 3,5 հազար հորատանցք կա։ Փոխնախարարի խոսքով՝ Իրանում նավթի եւ գազի պաշարները կբավականացնեն մոտակա 100 տարվա համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular