Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում՝ նվիրված Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարներին, որը վարել է ՀՀ ԷՆ անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Ալեքսանյանը։ Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի լավարկման և մեղվաբուծության ոլորտում ռազմավարության մշակման նպատակով առաջարկ
Հանդիպմանը ներկա «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը։
Այնուհետև մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում մեղվաբուծության հետագա զարգացման շուրջ, ներկայացվել են մի շարք առաջարկներ ու դիտողություններ ոլորտում գործող օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ։