ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գալուստ Սահակյանի նոր ասույթը բոլորովին թա՜րմ է, ինքնատիպ․․․

ՎԻԴԵՈ

Գալուստ Սահակյանի փիլիսոփայական մտքերի մեջ գերիշխում է միաժամանակ երկու բան՝ համ ուզում է, համ չի ուզում։ ԱԺ նախագահի խոսքը ավելի պարզ դարձնելու համար մի օրինակ բերեմ։ Ասենք թե մի երիտասարդ ասում է․ Ուզում եմ ամուսնանալ, բայց չեմ ուզում ամուսնանալ։

Ուզում եմ երեխա ունենալ, բայց չեմ ուզում երեխա ունենալ։ Ուզում եմ կնոջս վիրավորեմ, բայց չեմ ուզում վիրավորել։

Նման մի բան էլ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Գալուստ Սահակյանն ասաց․ «Ուզում եմ վիրավորվեմ, բայց նաև չեմ ուզում վիրավորվեմ»: ․․․ Բայց կարող էր, չէ՞, ասել՝ վիրավորվել դեռ չի նշանակում վիրավորվել։ Բայց դա արդեն կլիներ նախկին ասույթների կրկնություն, իսկ նոր ասույթը բոլորովին թա՜րմ է, ինքնատիպ․․․ Գանձարանային ասույթ։ Ի լրումն մնացած այն գանձերի, որոնք կան Ազգային ժողովի մշակութային անձեռնմխելի շտեմարանում։

Հիշեցնենք, որ մամուլը աղմկում էր, թե Գալուստ Սահակյանի հարսը՝ Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, հրահանգել է իր ենթակայությամբ գտնվող աշխատողներին մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցել թիվ 2 ընտրատարածքում, որտեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Արման Սահակյանը:

Ազգային ժողովի նախագահը հերքում էր։ Այդ հերքման տեքստից էլ ծնվեց նոր ասույթ։ Չնայած ի վերջո Գալուստ Սահակյանը հերքելու փոխարեն հաստատեց, որ նման բան կա և այն օրինական է։ Է՜լ ինչ Գալուստ Սահակյան, որ և՛ չհերքեր, և՛ հաստատեր։    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular