Հրդեհ է բռնկվել Ծաղկաբեր գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 27-ին, ժամը 02:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաբեր գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող չբնակեցված վագոն-տնակում (մոտ 27 քմ)։