ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային ծովում գտել են խորտակված միջնադարյան քաղաքի եկեղեցի

ՄՇԱԿՈՒՅԹ

Հնագետները Հյուսիսային ծովում գտել են գերմանական լեգենդար Ռունգհոլթ քաղաքի եկեղեցու հիմքը, որը ջրի տակ է անցել 1362թ. ուժեղ փոթորկից հետո։ Դրա համար գիտնականներն օգտվել են երկրաֆիզիկական վիզուալացման մեթոդներից եւ թվայնացրել տասը քառակուսի կիլոմետր տղմոտ նստվածք, գրել է IFL Science-ը։

Ռունգհոլթը աշխույժ նավահանգստային քաղաք էր Գերմանիայի հյուսիսում, ժամանակակից Քյոլնից ոչ հեռու։ Այն կարելի է անվանել միջնադարյան մեգապոլիս. այստեղ  ապրել է մոտ երեք հազար մարդ, կառուցվել է 500 տուն։

Ռունգհոլթի եկեղեցին գտնվել է քաղաքի կենտրոնում։ Հիմքի չափը՝ 40-ը 15 մետրի վրա։ Այն ջրի տակ է անցել, ինչպես եւ մյուս շենքերը, 1362թ. հունվարի 16-ին։ Այն ժամանակ փոթորկի պատճառով քաղաքում քանդվել է ջրամբարը, Ռունգհոլթի հետ միասին խորտակվել են 14 բնակավայրեր, զոհվել հազարավոր մարդիկ։

«Ռունգհոլթը գեղեցիկ, բարգավաճող քաղաք էր։ Այստեղ ապրում էին ձկնորսներ, երկրագործներ, առեւտրականներ եւ անգամ հոգեւորականներ, որովհետեւ եղել է եկեղեցի։ Ռունգհոլթի բնակիչներն իրենց վաստակն ապահովում էին աղի եւ սաթի վաճառքով։ Նրանք կապ էին պահպանում Իսպանիայի հետ, որտեղ այն ժամանակ իշխում էին մավրերը»,- Bild-ին ասել է պատմաբան Տանյա Հերմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular