ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել. ի՞նչ կապ ունի երգչուհի Անահիտ Սիմոնյանը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի կենտրոնում խմբակային ծեծ է տեղի ունեցել, որն իրավապահները փորձել են թաքցնել։ Ըստ ականատեսի՝ Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը` իր մարդկանց հետ, ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Վիճաբանությունը ծագել է կնոջ թեմայով։

 

«Հրապարակ» օրաթերթի տվյալներով, դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական ռեստորանից ոչ հեռու, որը գտնվում է Պուշկինի 38 հասցեում, իսկ պատճառն այն է եղել, որ ծեծված տղամարդիկ անհարգալից են արտահայտվել Անահիտ Սիմոնյանի հասցեին։ Կենտրոնի թաղապետն էլ, ինչպես պնդում է աղբյուրը, ցանկացել է նրանց պատժել` երգչուհու թասիբին կանգնելով։

 

Անահիտ Սիմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ չունի տեղեկություն իր ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ 

 

«Ես տեղյակ չեմ»,- ասաց Անահիտ Սիմոնյանը։ Ասում են՝ Դուք եք եղել կռվի պատճառը, Ձեզ վիրավորել են։ «Չէ, չէ։ Նման բան չի եղել։ Այդ օրն իմ տղայի ծնունդն է եղել, մենք գնացել ենք տուն՝ ծնունդից հետո»։ Ոչ ոք Ձեզ չի՞ նեղացրել։ «Չէ, երեխաների հետ ծնունդ ենք նշել, ոչ մի նման բան չի եղել»։

Լրատվամիջոցին տարօրինակ է թվացել այն հանգամանքը, որ Անահիտ Սիմոնյանը հստակ կռահեց, թե որ օրվա մասին է խոսքը` մենք օր չէինք նշել եւ չգիտեինք, թե երբ է միջադեպը պատահել։

 

Կենտրոնի թաղապետը բազմաթիվ զանգերին չի պատասխանել, իսկ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերում որեւէ միջադեպ Պուշկինի փողոցում չի նշվում։ Ասացին, որ երեկ գիշերն է Պուշկինի փողոցից խուլիգանության համար բերման ենթարկելու դեպք գրանցվել, գիշերը ժամը 3-ին, իսկ մեկ շաբաթ առաջ եղել են նման դեպքեր, սակայն՝ հարակից փողոցներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular