ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան պատրաստ է սկսել հակահարձակումը ռուսական զորքերի դեմ. Դանիլով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան պատրաստ է սկսել երկար սպասված հակահարձակումը ռուսական զորքերի դեմ, ВВС-ի հարցազրույցում ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը։

Նա, սակայն, չի նշել հակահարձակման ժամկետը, բայց նշել է, որ հակահարձակումը կարող է սկսվել «վաղը, վաղը չէ մյուս օրը կամ մեկ շաբաթ հետո»։

Դանիլովը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը «սխալվելու իրավունք չունի» որոշումներ ընդունելիս, քանի որ դա «պատմական հնարավորություն է, որը մենք չենք կարող բաց թողնել»։

Հարցազրույցի ժամանակ նա նաեւ ասել է, որ «Վագներ» խմբի որոշ ուժեր դուրս են բերվել Բախմուտ քաղաքից»՝ ավելացնելով, որ նրանք «վերախմբավորվել են երեք այլ տեղերում», եւ «դա չի նշանակում, թե նրանք կդադարեն պայքարել մեր դեմ»։

Ուկրաինայի ԱԱԽ ղեկավարը նաեւ հայտարարել է, որ զինված ուժերը հարձակումը կսկսեն այն ժամանակ, երբ, հրամանատարության հաշվարկներով, «մենք կկարողանանք հասնել ամենալավ արդյունքի պատերազմի այս փուլում»։

Հարցին, թե պատրաստ են արդյոք ուկրաինական զինված ուժերը հարձակման, նա պատասխանել է. «Մենք միշտ ենք պատրաստ։ Այնպես, ինչպես պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը ցանկացած ժամանակ։ Եվ դա ժամանակի հարց չէ»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular