ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն ՌԴ Պսկովի մարզում. վնասվել է նավթատարի վարչական շենքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պսկովի մարզի Նեւելի շրջանում տեղի է ունեցել պայթյուն, տեղեկացրել է նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը։ Վնասվել է նավթատարի վարչական շենքը, ոչ ոք չի տուժել, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Լիտվինովո գյուղի մոտ։ «Շենքը վնասվել է երկու անօդաչուների գրոհի պատճառով»,- գրել է Վեդերնիկովը Թելեգրամում՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել օպերատիվ խմբի աշխատանի արդյունքների հիման վրա։

Baza Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել «Տրանսնեֆտ» նավթամուղ կայանում։ Գրոհից հետո տեղի է ունեցել երկու պայթյուն։ Ալիքը նշել է, որ վնասվել են վարչական շենքի ճակատամասն ու ապակիները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular