ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում սպանության փորձ կատարելու դեպքով քրեական հետապնդման մեջ գտնվող 3-րդ անձը կալանավորվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Գյումրիում 50-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, հայտնում է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրանցից մեկին՝ 35-ամյա Մ․Թ․-ին, մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով։

Մյուսին՝  36-ամյա Ե․Խ․-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ կիրառվել էր համակցված խափանամն միջոցներ՝ տնային կալանք և գրավ։

Երրորդ անձի՝ 35-ամյա Օ․ Կ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և որոշում կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ:

Քննիչի կողմից երեկ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Անձը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Նախաքննությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստորև նշվող հղումով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular