ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի հարավում տեխնիկական գնացքը դուրս է եկել ռելսերից. զոհվել է Ադրբեջանի քաղաքացի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի Հարավային Ծալկա քաղաքի շրջանում տեխնիկական գնացքը դուրս է եկել ռելսերից. մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: 

Վրացական երկաթուղիները հստակեցրել են, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ադրբեջանական ընկերության կողմից: Մահացածն ու վիրավորը Ադրբեջանի քաղաքացիներ են։    

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել երկաթուղային տրանսպորտում անվտանգության կանոնների խախտման հոդվածով, որով նախատեսվում է պատիժ 5-7 տարի ժամկետով ազատազրկմամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։     

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular