ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Սվետովը պատմել է, թե ինչի կհանգեցնի Հայաստանի և այլ երկրների սիրախաղն ԱՄՆ-ի հետ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Mosregtoday.ru-ն գրում է, որ Ռուսաստանը պետք է կոշտ արձագանքի Կենտրոնական Ասիայի երկրների արևմտյան պատժամիջոցներին աջակցելու ցանկությանը։ Այս մասին ասել է քաղաքագետ, լրագրող Յուրի Սվետովը։

Ընթանում են պատժամիջոցների 11-րդ փաթեթի նախապատրաստական ​​աշխատանքները, հիշեցրել է փորձագետը, և դրա շրջանակներում ճնշումների ձևեր են կիրառվում նրանց վրա, ովքեր դեռ չեն միացել կոլեկտիվ Արևմուտքին։ Դրանց թվում են ԽՍՀՄ նախկին հանրապետությունները Կենտրոնական Ասիայում և Կովկասում։

«Պատահական չէ, որ Սպիտակ տան ներկայացուցիչները վերջերս հաճախակի այցելություններ են կատարում ասիական տարածաշրջան։ Բլինկենն այցելել է Ղազախստան և Ուզբեկստան։ Նրա օգնականներն այցելել են Ղրղզստան։ Կա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ճնշում: Իսկ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի մեր գործընկերները շարժումներ են անում: Լղոզված հայտարարություններ են հնչում, ասում են մենք հավանություն չենք  տալիս պատժամիջոցներին, բայց, ըստ երևույթին, դրանք պետք է մտցվեն, - ասել է Սվետովը «mosregtoday.ru» հրատարակության թղթակցին, - դրա վառ օրինակն է օրերս Հայաստանի վարչապետ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, իբր իրենք չեն ցանկանում վիրավորել ռուսներին, բայց և չեն կարող իրենց թույլ տալ հայտնվել պատժամիջոցների տակ»։

«Նման սիրախաղերը կոշտ արձագանք են պահանջում։ Մենք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կերակրել ենք Ուկրաինային, միլիարդավոր դոլարներ ենք թափել այնտեղ, բնական ռեսուրսներ ենք էժան ուղարկել, իսկ թե ինչով է դա ավարտվել՝ հայտնի է։ Կարծում եմ, որ պետք է հասկացնել Ղազախստանին, Ուզբեկստանին, Հայաստանին և մյուսներին, որ իրենք իրենց համար են փոս փորում, և Հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ռուսաստանը նրանց հետ այլ կերպ կխոսի»,- ընդգծել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular