ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մբապեն՝ Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստ

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստ։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության (UNFP) մրցանակը Մբապեն ստացել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամի ձեռքից։

ՊՍԺ-ի հարձակվողն այս մրցանակը ստացել է 2019, 2021 և 2022 թվականներին (2020 թվականին համաճարակի պատճառով մրցանակաբաշխություն չի եղել):

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՊՍԺ-ն երկրորդ անգամ անընդմեջ, և, ընդհանրապես, ռեկորդային՝ 11-րդ անգամ դարձավ Լիգա 1-ի չեմպիոն:

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular