ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ում հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը վերաբերող մոսկովյան քննարկումը չի գոհացնում. Վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռայկողմ ձեւաչափով բանակցությունների հերթական փուլը, որտեղ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում  հաստատված հումանիտար իրավիճակին ու Լաչինի  միջանցքի ապօրինի փակմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ թեման մենք քննարկել ենք նաեւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ, եւ ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Սա շատ ցավալի իրվիճկ է: Ես նաեւ հրպարակային առիթ ունեցա ասելու, որ  Լաչինի միջանցքի փակումը  տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծեց վարչապետը:

Նա ասաց, թե շարունակելու են  քննարկումները, այդ թվում ռուս գործընկերների հետ՝ իրադրության կարգավորման ուղղությամբ:

«Մոսկովյան քննարկումների  թեմաներից մեկն էլ տարածաշրջանային կոմունիկացիների բացումն էր: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք տարածշրջնային կոմունիկացիաների բացմանը: Մենք պատկերացնում ենք, որ խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմնված կոմունիկաիաների մասին է: Մենք պատրաստ ոենք շատ արագ կոմունիկաիցնաերի մցմանը՝ երկրների սուվերենության եւ իրավազորության ներքո: Մենք այս ընդգծումն արել ենք: մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա: Այստեղ էլ իմ ասած սկզբունքի շրջանակում մենք բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում: Մենք այստեղ ճկուն եւ կռուցողական դիրքորոշում ունենք եւ պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը:Եթե դա տեղի ունենալ, դա լրացուցիչ խթան կլինի ՀՀ տնտեսական զարգացման համար»,-ընդգեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց  լուծված կլիներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular