ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ հասկանալի չեն. Ճշգրտման կարիք կա. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ևս մեկ անգամ հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Առնվազն հասկանալի չեն այս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ: Ես կարծում եմ, որ  այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները առնվազն պետք է  պարզաբանեն, թե արդյո՞ք  դա նշանակում է հրաժարում Բրյուսելում  ձեռք բերված  պայմանավորվածություններից»,- ընդգծեց վարչապետը:

Նա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց, թե պետք է գործընկերներից ստանալ այս հարցի պատասխանը:

«Տեքստը, որ հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն նել, կարծում եմ՝ այստեղ պետք է լրացուցիչ  ճշգրտումներ մտցնենք, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով. «Սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բաց լինի։ Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից։ Սրանք են մեր պայմանները։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», - հայտարարել էր Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular