ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի ավարտվելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները փաստեցին, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առնվազն մեծամասնություն ունի իր երկրում և առնվազն 5 տարով ղեկավարելու է Թուրքիան։ Մինչ հայ հասարակությունը և տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, ինչպես և Արևմուտքը ակնկալում էին, որ Թուրքիայում իշխանություն կգա «Ժողովրդահանրապետական» կուսակցոությունը Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ, Թուրքիայի գործող նախագահին հաջողվեց նույնիսկ տնտեսական և քաղաքական ծանր պայմաններում ճնշումների ներքո, ինչպես նաև երկրաշարժից հետո ստեղծված ծանրագույն իրավիճակում բավականին տպավորիչ հաղթանակ տանել էրդողանի ստացած ձայների 52 %-ը, մինչդեռ նրա մրցակիցը միայն մոտ 48 %-ը։

Ըստ էության, այս կերպ փաստվեց, որ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի նկատմամբ բոլորովին էլ չի ավարտվելու և Թուրքիան շարունակելու է նույն կերպ վարվել։ Բնավ էլ զարմանալի չէ, որ Թուրքիայի նախագահականում, Թուրքիայի նախագահի ընտրություններում Էրդողանի հաջողության առաջին իսկ արձանագրումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկսեց ավելի ագրեսիվ տոնով հոխորտալ Արցախի հասցեին։

Թեև հայաստանյան բազմաթիվ քաղաքական և քաղաքագիտական շրջանակներ արձանագրում էին, որ մեր երկրի համար շատ ավելի ձեռնտու է Քըլըչդարօղլուի հաղթանակը, շատ վերլուծաբաններ նշում են, որ Նիկոլ Փաշինյանն անձնապես ցանկանում է, որ Թուրքիայում հաղթանակ տանի հենց Էրդողանը։ Վերջինիս հետ Փաշինյանը, ըստ որոշ լրատվամիջոցների, սեպարատ և ծպտյալ պայմանավորվածությունների է հանգել և միայն Էրդողանը կարող է ապահովել նրա այդ պայմանավորվածությունների իրականացումը և բոլորովին էլ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը հաշված րոպեներ անց շնորհավորել էր Թուրքիայի նախագահին վերընտրության կապակցությամբ, նշել, թե անհամբերությամբ ակնկալում է շարունակել մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքը։

Նրա այս թվիթերյան հայտարարությունից հետո, բազմաթիվ մարդիկ քննադատել էին Փաշինյանին նախ շտապելու և երկրորդ նման սիրատոչոր ուղերձ Էրդողանին հղելու համար։ Ամեն դեպքում էրդողանի ընտրությունը լրջագույն վտանգներ է ներկայացնում Հայաստանի և Արցախի համար։

Մոնիկա Միրզոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular