ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկլավների հետ կապված տարբեր սցենարներ կան. հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են. Սանոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կա բանակցային ակտիվ պրոցես եւ սեղանի շուրջ նույն Ադրբեջանի նախագահը բոլորովին այլ բան է խոսում: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարություններին, էթե եթե Արցախի նախագահը չհանձնվի, խորհրդարանը չցրվի, նախարարները պաշտոնանկ չարվեն, ինքը լեգիտիմ իրավունք ունի հտուկ գործողություն իրականացնելու:

«Կարծում եմ՝ բոլորիս համար կարեւոր է, թե որ երկիրը բանակցությունների սեղանի շուրջ ինչ է խոսում, ինչ դիրքորոշում է արտահայտում: Թե մեր ոկղմնինչ է խոսում, բավական պարզ բազմաթիվ անգամ երկրի ղեկավարի կամ ԱԳ նախարարի կողմից լսել ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով անկլավների թեմային, Սանոսյանն ասաց. «Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան։ Ակնհայտ է, որ երբ որ այդ պրոցեսը հասունանա՝ կարևոր դերակատարում կունենան այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքը ինչ իրավական հիմք ունի»:

Նրա խոսքով` ակնհայտ է, որ անկլավային տարածքներ ունեն թե ադրբեջանական, թե հայկական կողմերը։ «1990–ականների պատերազմից հետո հատկապես Տավուշի մարզում ունենք տարածքները, որոնք գտնվում են հիմա Ադրբեջանի տիրապետության տակ։ Կարծում եմ` այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,–ասաց Սանոսյանը։

Նախարարը համաձայն չէ լրագրողների դիտարկման հետ, որ անկլավները հանձնվում են. «Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր–ցերեկ հանձնելուց խոսում»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ` Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ և ինչպես Սյունիքում գտան լուծումներ` փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։ Նախարարը հորդորեց դեպքերից առաջ չընկնել և համբերել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular