ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը շարունակում է խմբագրել պատմությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական իշխանությունը 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո շարունակում է խմբագրել պատմությունը և այն հարմարեցնել, թե՛ իր իշխանության նպատակներին, և թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին, ինչը այլևս որևէ կասկածի տեղիք չի թողնում, որ փաշինյանական վարչախումբն իրականացնում է հենց Ադրբեջանի պահանջով։

Այս պատմական խեղաթյուրման վտանգավոր և զզվելի գործողությունների մեջ իր սեփական դերն ունի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը։ Օրեր առաջ Քաթարում հայ համայնքի հետ հանդիպմանը Խաչատուրյանը արել է վտանգավոր հայտարարություններ, որոնք մինչ օրս որևէ մեկը չէր արել։

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է. «Այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռ 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով, տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու էր, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդիր հետ, ավելի հեշտ էր հանրությանը ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ, մայիսին կնքել էինք՝ չասեմ խաղաղության, քանի որ դա խաղաղության չէր, պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր»։

Առնվազն Վահագն Խաչատուրյանի այս լկտի և իրականությանը չհամապատասխանող հայտարարության մեջ երկու կարևոր արձանագրում կարելի է անել. նախ Վահագն Խաչատուրյանը հայկական կողմին մեղադրում է ագրեսոր լինելու մեջ, մինչդեռ նույնիսկ ադրբեջնցիներն են հաճախ ընդունում, որ սումգայիթյան դեպքերից հետո հենց իրենք են եղել ագրեսորը, և Հայաստանն ու Արցախը պարտադրված են եղել գնալ պատերազմի ճանապարհով, մյուս պարագայում Խաչատուրյանը փորձում է հայկական կողմին մեղադրել խնդիրները պատերազմների, այլ ոչ թե բանակցությունների միջոցով լուծելու մեջ, ինչը ևս պատմության ակնհայտ խեղաթյուրում է։

Ըստ էության փաշինյանակն վարչախումբն ամեն ինչ անում է հայ հասարակությանը մոլորեցնելու, մեղքի զգացում ներարկելու և այդ կերպ իր տխրահռչակ և չարաբաստիկ կառավարումը շարունակելու ուղղությամբ։ 

Ալլա Գարդիշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular