ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ Բայդենի և Պուտինի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ինչպես նաև ծրագրում է զրուցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի A Haber-ին տված հարցազրույցը։

«Պարոն նախագահը շատ հագեցած աշխատանքային շրջան է սկսել։ Այսօր երեկոյան նախատեսվում է հեռախոսազրույց Բայդենի հետ։ Դա նախատեսված է նաև Պուտինի հետ»,- ասել է Քալընը հարցազրույցում։

Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների ավելի քան 52%-ը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 1-ից ոչ շուտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular