ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ... բանջարեղենամանրիչ

ՖՈՏՈ

Բանջարեղենի դանակը օգնում է արագ կտրել բանջարեղենը, չվնասելով ձեռքերը և չհոգնելով։ Իսկ դա այն է, ինչը անհրաժեշտ է խոհանոցում գտնվող ցանկացած տանտիրուհու: Բացի դա ռեստորանային բիզնեսի զարգացման հետ մեկտեղ առաջացել է կարևոր խնդիր, որն է արագ և գեղեցիկ կտրել սնունդը:

Ի սկզբանե դանակը բավական է եղել փոքր քանակությամբ բանջարեղեն մանրացնելու համար: Բայց մեծ ծավալի բանջարեղենի կտրտումը բավականին աշխատատար գործընթաց է: Սուր դանակը ունակ է հեշտացնել գործը, բայց փոխարենը առաջանում է ձեռքի վնասվածքներ ստանալու վտանգը: Մարդիկ փորձել են հեշտացնել այդ գործընթացը դեռ 16-րդ դարում: Պիոս 6-րդ Հռոմի պապի գլխավոր խոհարարի խոհարարական գրքում նկարված է բանջարեղենակտրիչ սայրով տախտակ: Նման կերպ Վարֆոլոմեյ Սկապպին ստեղծել է  առաջին ձեռքի բանջարեղենի կտրիչի նախատիպը: 1540-ականներին ֆրանսիացի Ֆրանսուա Բյուլեն հայտնագործել է խոհանոցային քերիչը: Այն նախատեսված է եղել կոշտ պանիրներ քերելու համար:

Ռուսաստանում, 18-րդ դարից սկսած բանջարեղեն, սունկ, միս, կաղամբ կտրտելու համար սկսել են օգտագործել լայն դանակներ, որոնք կլորացված էին երկու ծայրերում: Դանակի բռնակը գտնվում էր բերանին ուղղահայաց, այն կարող էր լինել փայտից կամ մետաղից, լինել երկար կամ ծայրից ծայր: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են օգտագործել երկու զուգահեռ կամ խաչաձև շեղբերով դանակներ, եզրային երկու բռնակներով: Բանջարեղենը լցրել են փայտե տաշտերի մեջ, որտեղ էլ դրանցով  մանրացվել են: Տաշտերը պատրաստվել են ծառի ամբողջական պինդ կոճղերից: Յուրաքանչյուր բանջարեղենի մանրացման համար նախատեսված է եղել մեկ տաշտ: Կաղամբի տաշտում երբեք սունկ կամ միս չեն մանրեցրել: Մեծ քանակությամբ մսի համար օգտագործվել են պտտվող հարթակով հարվածող դանակներ: Դրանք օգտագործվել են երշիկեղենի արտադրության մեջ: Հետո լուսավոր Եվրոպան 19-րդ դարում սկսել է օգտագործել մետաղական մսաղացներ, որոնք հորինել է բարոն Կառլ Դրեսը: Ռուսաստանում նրանց անվանել են ջրաղացներ: 1901 թվականին Միացյալ Նահանգների ազգային ցուցահանդեսում ցուցադրվել է քերիչ և թմբուկի տեսքով բանջարեղենի հատիչ: Դրանք եղել են մետաղական, աշխատանքի համար ամրացվել են սեղանի եզրին: Սարքերը եղել են խոշոր ու ծանր, բայց բանջարեղենը մանրեցնելու աշխատանքը այդ սարքը մեքենայացրել է:

20-րդ դարում շքեղ կենցաղային առարկաների տեսականին, որոնք հեշտացնում են տնային տնտեսուհու աշխատանքը և ապահովում այդ աշխատանքի անվտանգությունը հսկայական մասշտաբների են հասել: Գյուտարարները այնքան են առաջ գնացել, որ մեկ սարքում միավորել են բազմաթիվ գործառույթներ։ Անմասն չեն մնացել նաև բանջարեղենամանրիչները:

Ներկայումս բազմաֆունկցիոնալ սարքերը միատեղում են բանջարեղենահատիչ-մսաղացը- շերտատիչը- խոհանոցային կոմբայնը: Նրանց գործունեության սկզբունքները նման են միմյանց: Ընդհամենը կախված կատարվող գործողությունից կցորդները կամ դանակներն են փոխվում: Արդյունքում խոհանոցային աշխատանքը արվում է արագ, անվտանգ և արդյունավետ: Նման կենցաղային տեխնիկայի խնամքը պարզ է: Ընդամենը օգտագործելուց հետո այն պետք է ապամոնտաժել, լվանալ և չորացնել:

Բանջարեղենակտրիչ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել սարքի ընդհանուր տեսքին․ որքան քիչ է պլաստմասսան, այնքան ավելի դիմացկուն է սարքը: Լավ կլինի ընտրել չժանգոտվող պողպատե դանակներ, դրանք առանձին սրման կարիք չեն զգում, և սրվում են  աշխատանքի ընթացքում:

Բանջարեղենակտրիչի էվոլյուցիան ներկայումս էլ չի ավարտվել: Տարբեր նորարարությունների շարքը միայն աճում է ամեն տարի: Բացի դա կենցաղային տեխնիկայի արտադրության մեջ օգտագործվող նոր նյութերի հայտնաբերումը հնարավորություն է տալիս դրանք դարձնել ավելի դիմացկուն, ավելի հուսալի և դիզայնի մեջ ավելի գրավիչ:

Открыть фото

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular