Հայաստանի ԱԻՆ-ին 2022 թվականին հատկացվել է 14 մլրդ 205 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2022 թվականին հատկացվել է 14 մլրդ 205 մլն դրամ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այդ միջոցների իրականացումը, ըստ նրա, նախորդ տարվա համեմատությամբ բարձր է եղել 3,8 տոկոսով։ «Սկզբում նախատեսվում էր իրականացնել 6 ծրագիր՝ 10 միջոցառումով։ Փաստացի իրականացվել է 5 ծրագիր, 17 միջոցառում»,- ասաց Հովհաննիսյանը։