ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հրավիրվել է եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին. ՏԱՍՍ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարան հրավիրված է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը պետք է հաստատվի թուրքական իշխանությունների կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը։

«Թուրքիան Եվրոպական քաղաքական համայնքի անդամ է և, իհարկե, հրավիրված է Քիշնևի գագաթնաժողովին։ Սակայն այս երկիրն ինքն է ընտրում իր ներկայացվածության մակարդակը, հետևաբար, այն հարցին, թե արդյոք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կլինի նախագահ Էրդողանի ընտրություններից հետո առաջին այցի վայրը, պատասխանը պետք է տան թուրքական իշխանությունները», - նշել են մամուլի ծառայությունից։

Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած ԵՀՔ առաջին գագաթնաժողովում Թուրքիան նրկայացրել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալընը երկուշաբթի Անկարայում ասել է, որ Էրդողանը կարող է կոտրել ավանդույթը եւ Ադրբեջան և Կիպրոսի օկուպացված հյուսիսային շրջաններ հետընտրական առաջին այցերի փոխարեն մասնակցել Մոլդովայում ԵՀՔ գագաթնաժողովին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular