ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը մտադիր է ավելացնել այլ երկրներում իր առեւտրային կցորդների թիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի առեւտրի խթանման կազմակերպության (TPOI) ներկայացուցիչ Մոհամմադ Ռաջաբնեժադը հայտնել է, որ TPOI-ն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ծրագրում է իր առեւտրային կցորդների թիվը այլ երկրներում ավելացնել մինչեւ 30, հաղորդում է Mehr-ը:

Իրանցի առեւտրային կցորդները հաջորդ շաբաթ կուղարկվեն ԱՄԷ։ Բացի այդ, նրա խոսքով, պատրաստվում են երկու առեւտրային կցորդներ ուղարկել Բրազիլիա եւ Ուզբեկստան։

«Առաջիկա ամիսներին մենք փորձում ենք Իրանի առեւտրային կցորդներ նշանակել Ինդոնեզիայում, Իրաքյան Քուրդիստանում, չինական Շանհայում, Նիգերիայում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում եւ Սերբիայում։ Բացի այդ, մենք նախատեսում ենք Սաուդյան Արաբիա ուղարկել առեւտրային կցորդ»,- ասել է նա։

Ռաջաբնեժադը հավելել է, որ այլ երկրներում Իրանի առեւտրի կենտրոնները ավելացել են՝ հասնելով ավելի քան 40 կենտրոնի, եւ մոտ ապագայում օրակարգում կլինի եւս երկու կենտրոնների բացում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular