ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել երկու բահրեյնցիների՝ զինյալների խմբավորմանը պատկանելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ երկուշաբթի մահապատժի է ենթարկել երկու բահրեյնցիների այն բանից հետո, երբ նրանք մեղավոր են ճանաչվել զինյալների խմբին պատկանելու մեջ, որը ցանկանում էր ապակայունացնել մերձավորարեւելյան երկու թագավորություններ: Amnesty International-ը նրանց դատավարությունն անվանել է «խիստ անարդարացի», ըստ The Associated Press-ի:

Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ մահապատժի ենթարկվածները նշվել են որպես Ջաֆար Սուլթան եւ Սադեկ Թամեր:

Amnesty-ն անցյալ տարի հայտնել էր, որ տղամարդիկ ձերբակալվել էին 2015 թվականի մայիսին եւ երեքուկես ամիս պահվել էին առանց արտաքին աշխարհի հետ կապի:

Սաուդյան Արաբիայի հայտարարության մեջ ասվում է, որ Մասնագիտացված քրեական դատարանը երկու տղամարդկանց մեղավոր է ճանաչել Բահրեյնի իշխանությունների կողմից հետախուզվող մի մարդու գլխավորած զինյալ խմբին պատկանելու, քաոս տարածելու եւ պայթուցիկ նյութերի  մաքսանենգության մեջ: Ընդ որում, հայտարարության մեջ չի նշվում ոչ խմբի, ոչ էլ ղեկավարի անունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular