ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Sabah թերթը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գրում է թերթը։

Նշվում է, որ Պուտինը շնորհավորել է Էրդողանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հարաբերությունների զարգացման շուրջ։

Պուտինն ընդգծել է Թուրքիայի ղեկավարի մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական և փոխշահավետ զարգացման գործում։

Էրդողանն, իր հերթին, հաստատել է իր հանձնառությունը շարունակելու աշխատել ընթացիկ ողջ օրակարգի շուրջ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular