ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը հեռախոսով շնորհավորել է Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

«ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհավորել է նախագահ Էրդողանին ընտրություններում հաջողությունների համար և մաղթել, որ ընտրությունների արդյունքները նպաստավոր լինեն թուրք ժողովրդի համար», - ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքական գործիչները նաեւ ընդգծել են, որ «Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն էլ ավելի են կարեւորվում տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերների պայմաններում»։ Կողմերը պայմանավորվել են էլ ավելի զարգացնել համագործակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular