ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզեք՝ ինչ տվյալներ կան ձեր մասին Google-ում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Google-ն ոչ միայն որոնողական համակարգ է և կարող է պատասխանել ձեր բոլոր հարցերին, այլև կարող է ինֆորմացիա տրամադրել հենց ձեր անձի մասին։ Ընդ որում՝ այդ ինֆորմացիան բավականին բաց ու հասանելի է։ 

Ահա, թե ինչ գիտի ձեր մասին Google-ը։ 

1.       Google-ում ձեր էջն ունեք, որտեղ նշված է ձեր տարիքը, սեռն ու անուն-ազգանունը։ Դա կարող եք այստեղ ստուգել՝ www.google.com/ads/preferences։ Սակայն, եթե գրանցված չեք Google+  -ում, ապա Google-ը կդժվարանա որոշ մանրամասներ ասել։

 2.       Եթե Android սարք ունեք, ապա Google-ը կարող է տեղեկատվություն տրամադրել ձեր գտնվելու վայրի մասին։ Այս ինֆորմացիայի հետ կարող եք այստեղ ծանոթանալ՝  maps.google.com/locationhistory։

 3.       Google-ը նաև պահպանում է ձեր օգտագործած պատմությունը՝ այսինքն, պահպանվում է այն բոլոր կայքերը, որոնք այցելում եք։ Դա կարելի է այստեղ ստուգել՝ history.google.com։

 4.       Google-ի օգնությամբ կարող եք իմանալ, թե բացի ձեզնից ինչ որ մեկն օգտվու՞մ ձեր էջերից, թե՞ ոչ։ Դա կարելի է այստեղ ստուգել՝  security.google.com/settings/security/activity։

 5.       Դուք կարող եք իմանալ, թե ո՞ր հավելվածներն ու ծրագրերը ձեր անձնական ինֆորմացիային կարող են տիրապետել։ Ինչպես նաև կարող եք իմանալ, թե կոնկրետ ինչ ինֆորմացիայի են տիրապետում։ Դուք կարող եք նաև արգելել  նրանց ստանալ այդ ինֆորմացիան այստեղ՝ security.google.com/settings/security/permissions։

 6.       Google-ը հնարավորություն ունի պահպանել ձեր ամբողջ ինֆորմացիան՝ նամակներ, հաղորդագրություններ, կոնտակտներ, Drive  ֆայլեր, օրացույց և այլն։ Դուք կարող եք ներբեռնել այն ու պահպանել այնքան ժամանակ, որքան ցանկանում եք։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular