ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի 50 հազար ստորագրություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Համախմբում» շարժման ու վերջինիս գործընկերների երկարատև քննարկումների արդյունքում ձևավորվել է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը: Խոսքը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի մասին է, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Նախագիծը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ՀՀ ԱԺ: Դրա համար նախապատրաստական լայնածավալ փուլից հետո՝ երկու շաբաթ անց, նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ՝ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնությանն անընդհատ միանում են նոր կազմակերպություններ ու անհատներ:

Մի շարք կազմակերպություններ ու շարժումներ պատրաստակամություն են հայտնել կնքել համագործակցության հուշագիր, բազմաթիվ անհատներ պատրաստակամություն են հայտնում կամավորագրվել նախապատրաստական աշխատանքներին: Ի դեպ, օրերս էլ ընդլայնված կազմով կայացել է հերթական հանդիպումը, որին ներկա է եղել շուրջ 200 մասնակից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular