ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերային վթար Երևանում․ Հանրապետության հրապարակի մոտ բախվել են Mercedes-ները․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում, այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04։40-ի սահմաններում Մելիք-Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում բախվել են Ռոբերտ Եգորյանի վարած Mercedes մակնիշի և Սամվել Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և տեղում կատարել հերթապահություն։

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Ս. Հակոբյանի ավտոմեքենան եղել է կայանված, երբ Ռ․ Եգորյանը Mercedes-ով բախվել է նրա ավտոմեքենային։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Ռ․ Եգորյանը եղել է ոչ սթափ (խմած)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular