ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոսովոյում անկարգությունների հետեւանքով տուժել է 52 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօրվա անկարգությունների ընթացքում, որոնք առաջացել են Կոսովոյի հյուսիսում Կոսովոյի ոստիկանության եւ ՆԱՏՕ-ի KFOR ուժերի գործողությունների պատճառով, տուժել է 52 մարդ՝ Զվեչանում սերբերին ցրելու գործողության ժամանակ, նրանք տեղափոխվել են Կոսովսկա-Մետրովիցեի Կլինիկական հիվանդանոցային կենտրոն, տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Զլատան Էլեկը, փոխանցել է սերբական Tanjug լրատվամիջոցը։

Վիրավորների մեջ է Կլինիկական հիվանդանոցային կենտրոնի փոխտնօրեն Դրագիշա Միլովիչը՝ Զվեչանի նախկին քաղաքապետը։

Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր, այնուհետեւ հազարավոր կոսովցի սերբեր  հավաքվել են տեղի վարչակազմի շենքի մոտ երկրամասի հյուսիսում, նրանք պահանջել են հեռացնել Կոսովոյի ոստիկանությանն ու հետ կանչել ալբանացի քաղաքապետերին։ ՆԱՏՕ-ի KFOR զորակազմի զինծառայողները ցույցը ցրելու համար տեղակայվել են Զվեչանի, Լեպոսավիչի եւ Զուբին-Պոտոկի վարչական շենքերի մոտ։ Նրանց հետեւել են Կոսովոյի ոստիկանության մեծաթիվ ուժերը, որոնք թույլ չեն տալիս կոսովցի սերբերին մոտենալ շենքերին։

Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորակազմը տեղի ալբանացիներին եւ սերբերին կոչ է արել երկրամասի հյուսիսում ձեռնպահ մնալ իրավիճակի թեժացումից եւ տեղեկացրել է իր ուժերի ավելացման, ինչպես նաեւ Բելգրադում եւ Պրիշտինայում ուժայինների հետ շփումների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular