ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը միջանցք կտա, բայց անունը այլ բան կդնեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկովյան եռակողմ և 20 րոպե տևած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթ անց հանդիպելու են և քննարկելու են կոմունիկացիաների ու սահմանազատման հարցերը։

Մինչ փաշինյանական վարչախումբն ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում է, թե միջանցք չի տրամադրելու, մեր աղբյուրի փոխանցմամբ, իրականում Փաշինյանը համաձայնվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հանգույն տրամադրել միջանցքը, բայց պայմանով, որ դա կոչվի ճանապարհ, այլ ոչ թե միջանցք։

Հենց միայն այն, որ Ադրբեջանից Նախիջևան տանող այդ երթուղին վերահսկվելու է ոչ թե հայկական կողմից, այլ ռուս սահմանապահներով, վկայում է, որ դա բնավ էլ ինքնիշխան ճանապարհ չէ, այլ «միջանցք»։ Փաշինյանը նաև որպես կոմպրոմիս պահանջել է պայմանագրում ընդգծել այդ «միջանցքի» ժամանակավոր բնույթը՝ հինգ, կամ տասը տարով։

Շարժվելով «կամ էշը կսատկի, կամ իշատերը» սկզբունքով՝ Փաշինյանը հույս ունի այդկերպ բավարարել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, նաև կարծում է, որ ՌԴ թուլացմանը զուգահեռ հնարավոր կլինի հայկական վերահսկողությա տակ վերցնել միջանցքը։ Պարադոքսալ է, բայց այդ «կոմպրոմիսին» կողմ են նաև Թուրքիան և Ադրբեջանը, որոնք այսօր չեն կարող ակնհայտ և ուղղակի դիմակայել Ռուսաստանին, իսկ երբ ՌԴ-ում այլ, ավելի թույլ առաջնորդ լինի, քան Պուտինը, կկարողանան ճզմել Հայաստանին և միջանցքը վերցնել իրենց վերահսկողության տակ։

Նման կոմպրոմիսն այսօր ձեռք է տալիս նաև ՌԴ-ին, այսկերպ վերահսկելու է թե՛ «Հյուսիս-Հարավ», թե՛ «Արևելք-Արևմուտք» ուղիները։

Միակը, ում նման զարգացումն իհարկե, ձեռք չի տալիս, Հայաստանի Հանրապետությունն է։

Կարինե Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular