ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմն սկսելու պատճառներից մեկն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամ դառնալու մտադրությունն էր. Ղարիբաշվիլի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ բոլորին է հայտնի պատճառը, թե ինչու Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ սկսեց 2022թ., տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

«Կարծում եմ, բոլորը գիտեն պատճառը։ Դուք դա լավ գիտեք, դահլիճը նույնպես դա գիտի։ Պաճառներից մեկը ՆԱՏՕ-ն էր, ՆԱՏՕ ընդլայնումը, ինչպես նաեւ շատ այլ պատճառներ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ Բրատիսլավայի Անվտանգության համաժողովում պատասխանելով համապատասխան հարցին։

Ղարիբաշվիլուն նաեւ հարցրել են՝ արդյո՞ք նա կարծում է, որ ՆԱՏՕ ընդլայնումն է սադրել պատերազմի սկսվելը։

«Ես դա չեմ շահարկի, չեմ ցանկանում մեջբերում կատարել Ռուսաստանի կառավարությունից, բայց պատճառներից մեկը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամ դառնալու կամքն ու մտադրությունն էր։ Դրա համար էլ մենք արդյունքը տեսնում ենք»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular