ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախատեսվում է դեպի Կապանի օդանավակայան ևս մեկ թռիչք իրականացնել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մոտ ժամանակներս դեպի Կապանի օդանավակայան 2-րդ թռիչքը կիրականացվի: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հիշեցնելով, որ 1 թռիչք արդեն իսկ իրականացվել է:

«Մեկ օդանավ կա, որը հիմա էլ է պատրաստ (թռիչքի-խմբ.): Մենք 1 տեխնիկական թռիչք իրականացրել ենք, մենք այդ ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ ենք նախանշել, հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Տեղեր կան՝ նավիգացիոն համակարգում է պետք բան փոխել, տեղ կա՝ ինչ-որ սարքավորում է պետք ավելացնել»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս 2-րդ թռիչքն է նախատեսվում իրականացնել:

Բայց հնարավոր է՝ ինքնաթիռը Կապանում վայրէջք չկատարի, «որովհետև այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են, օդանավակայանում չեն, մինչև օդանավակայան գոտում են, և հիմա 2-րդ թռիչքը կիրականացնենք, որպեսզի տեսնենք, որ մեր արած սարքավորումների տեղադրումից հետո այդ խնդիրները վերացե՞լ են»:

Գնել Սանոսյանը նաև ընդգծեց, որ վերջնանպատակը կանոնավոր ուղևորափոխադրում ունենալն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular