ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի վրա գրոհող անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին․ Սերգեյ Շոյգու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի վրա գրոհող անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այսօր առավոտյան Կիևն «ահաբեկչություն է իրականացրել» Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի քաղաքացիական օբյեկտների վրա․ հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք, բոլորը ոչնչացվել են։

Ըստ նրա՝ երեք ԱԹՍ ճնշվել է էլեկտրոնային Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որից հետո անօդաչուները կորցրել են կառավարումն ու շեղվել թիրախներից։  Եվս հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվայի մարզում «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի օգնությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular