ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մգեցված ապակիների համար կտուգանվեն նաև ծառայողական մեքենաները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Oրենքը որևէ բացառություն չունի, ազդում է նաև ծառայողական ավտոմեքենաների վրա։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը․

«Կա շփոթմունք, որ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը վերջերս է ընդունվել։ Օրենքը եղել է, չի գործել, քանի որ չունեինք սարքավորումներ, որոնք թույլ կտային կողային ապակիների  լուսաթափանցելիության աստիճանը ստուգել»,- ասաց ՆԳ փոխնախարը։

Նա նշեց, որ հիմա ունեն նմանատիպ սարքավորումներ, և կիրառում են օրենքը։ Փոխնախարարն ասաց, որ կարգախմբերը հունիսի 1-ից ապահոված կլինեն  բոլոր սարքավորումներով։

Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular