ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը մեկնաբանել է Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում անօդաչու սարքերի հարձակումը՝ այն որակելով ահաբեկչական գործողություն։ Այս մասին նա ասել է  «Զոտով» կենտրոնում։ Հեռարձակումն իրականացրել է Կրեմլի պաշտոնական տելեգրամյան ալիքը։

Պետության ղեկավարի խոսքով՝ Կիևն ընտրել է Ռուսաստանի քաղաքացիներին ահաբեկելու փորձերի և բնակելի շենքերի վրա հարձակումների ուղին։ «Սա, իհարկե, ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է»,- ընդգծել է նա։

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է բավարար կերպով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular