ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ը և ԱՄՆ-ն արձագանքել են Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը տեղյակ է Մոսկվայի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությանը։

«Ընդհանուր առմամբ, մենք չենք աջակցում Ռուսաստանի ներսում հարձակումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինային աջակցելու քաղաքականությանը, որն անհրաժեշտ է կորցրած տարածքները Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու համար։

 

Իսկ ՄԱԿ-ը դատապարտել է ցանկացած հարձակում խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular