ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանի հիմնադրամը երկու նոր նվիրատու ունի. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Իմ քայլը» հիմնադրամը 2 նոր նվիրատու ունի՝ «Մեկ դրամի ուժը» ծրագիրն ու «Երեխաներ եւ ապագա» բարեգործական հիմնադրամը։ Նրանք հիմնադրամին են փոխանցել 3 մլն 389 հազար դրամ եւ 13 հազար 317 եվրո։ «Մեկ դրամի ուժը» Այ Դի բանկի ու Իդրամի համատեղ ծրագիրն է, որն առցանց վճարումների դիմաց 1-ական դրամ է ուղղում բարեգործությանը։ Իսկ «Երեխաներ եւ ապագա» հիմնադրամը գործում է Մոնակոյում, որի ներկայացուցիչների հետ տիկինը հանդիպել էր 2022 թ․ հունիսին՝ Մոնակոյում։

Այդ հանդիպումից հետո հաղորդագրություն էին տարածել․ «Վարչապետի տիկինը ներկայացրել է իր կողմից ստեղծված հիմնադրամների կատարած աշխատանքները։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են, որ 2 հիմնադրամների գործունեություններն ունեն շատ ընդհանրություններ, եւ հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։ Վարչապետի տիկինը «Երեխաներ եւ ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվեց՝ հնարավորինս արագ քննարկել համագործակցությունը՝ համատեղ ծրագրերի վերաբերյալ»։ Փաստորեն, համատեղ ծրագիրը Հակոբյանի հիմնադրամին 1 տարի անց 13 հազար եվրո փոխանցելն է եղել»։

Մանրամասները՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular