ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ում քննարկում են 2022-ի բյուջեի կատարողականը. կրթություն, գիտություն, մշակույթ, սոցիալական ոլորտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ մայիսի 31-ին, շարունակվում են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում են հետեւյալ ոլորտների կատարողականների քննարկումը.

գիտություն,

կրթություն,

մշակույթ,

սպորտ,

սփյուռք,

երիտասարդություն

տեղեկատվություն:

Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հրավիրված են Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը եւ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը:

Օրվա երկրորդ կեսին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում են հետեւյալ ոլորտների կատարողականի քննարկումը.

սոցիալական ապահովություն,

նպաստներ

թոշակներ:

Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկլ Մկրտչյանը:

Հրավիրված է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular