ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան մուսուլմանական մզկիթներ․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է։ Դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մեր խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացած են և ես կարծում եմ որ սա շատ լարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է», - ասաց Փաշինյանը, ապա հավելեց․

«Նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ։ Սա չափազանց կարևոր է»

Ինչպես ընդգծեց վարչապետը, Հայաստանում կա և՛ հայ կաթոլիկ համայք, և՛ ավետարանական, և՛ հայ առաքելական։

«Ես չեմ կարծում, որ այսօր որևէ ուղղությամբ, որևէ համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները ոտնահարվում են», - հավելեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular