ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դպրոցներից Արցախի դրոշները հանելու որեւէ հրահանգ չի եղել. Անդրեասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի դպրոցներից Արցախի դրոշները հանելու որեւէ հրահանգ չի եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, հայտնեց, որ Հայաստանի դպրոցներից մեկում նոր տնօրենը շենքի ճակատային մասից հանել է Արցախի Հանրապետության դրոշը: Նա ուզում էր հասկանալ՝ նախարարության կողմից նման հրահանգ եղել է, թե տնօրենը գործել է սեփական նախաձեռնությամբ։ 

Ի պատասխան՝ Անդրեասյանը հայտարարեց, որ նախարարությունը հրահանգել է միայն տեղադրել եւ պատշաճ կարգով պահպանել Հայաստանի Հանրապետության դրոշները:

«Մենք կփորձենք ճշտել այդ հաղորդագրությունը»,-ասաց Անդրեասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular