ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բեյսբոլի գլխարկ

ՖՈՏՈ

Բեյսբոլի գլխարկը հայտնվել է միանգամայն պատահաբար, և բեյսբոլիստներն առաջինն են փորձել այն։ Կիզիչ արևի տակ խաղերը վտանգավոր են ու անտանելի, գլուխը պետք է պաշտպանել ու ինչ-որ բանով ծածկել։ Բայց այն ծղոտե գլխարկները, որոնք ի սկզբանե կրում էին մարզիկները, բոլորովին անտեղի ու անհարմար տեսք ունեին: Ուստի «New Era» ընկերությունը որպեսզի ծածկի այդ բացը ներկայացրել է հատուկ գլխարկ՝ լայն հովարով, որը  պետք է պաշտպաներ խաղացողներին արևից և նաև դառնար թիմի համազգեստի տարր։ Հետագայում՝ 1970-1980-ական թվականներին բեյսբոլի գլխարկների ժողովրդականությունը մեծ թափ է ստացել շնորհիվ թիմերի հավատարիմ երկրպագուների, ովքեր սկսել են կրել նույն գլխարկները ի նշան իրենց սիրելի թիմին աջակցություն:
Հետագայում՝ անցած դարի իննսունականներին Կորեան է սկսել բեյսբոլի գլխարկների մասսայական արտադրությունը, և սկսել է  մատակարարել և մեծացնել այդ աքսեսուարի տարածումն ամբողջ աշխարհում՝ հատկապես նախկին ԽՍՀՄ երկրներում: 90-ականներին բեյսբոլի գլխարկներն ավելի բազմազան են դարձել՝ բաժանված ըստ տեսակների: Կլոր ֆիքսված հովարով և հովարների այլ ձևերով առաջին գլխարկներն են հայտնվել, և բազմազանությունն ավելի ու ավելի է անհատականացրել ընտրությունը։ Ժամանակի ընթացքում հագուստի ոլորտում նորաձևությունն ու մշակույթը զարգացել են, մարդիկ սկսել են մեծ նախապատվություն տալ ամուր նյութից պատրաստված բարձրորակ իրերին, որոնք չնայած ավելի թանկ են, բայց  արդարացնում են տված գինը։ Գլխարկը զգեստապահարանի նույնքան կարևոր տարր է դարձել, որքան կոշիկներն ու վերնահագուստը, դրա ընտրությանը սկսել են լուրջ մոտենալ։ Եթե ​​նախկինում նույնիսկ ուշադրություն չէին դարձնում դրան, ապա ներկայումս գլխարկը հատկապես է կարևոր նորաձևությանը հետևողների համար։ 
Բեյսբոլի գլխարկները սիրել են ոչ միայն սովորական մարդիկ, այլ նաև հայտնիները: Սթիվեն Սփիլբերգն է եղել բեյսբոլի գլխարկների երկրպագու։ Սփիլբերգի կերպարն առանց նրանց ամբողջական չէ, դրանք լրացնում են նրա ջինսերն ու սպորտային կոշիկները։ Հանրահայտ հեռուստալրագրող Մատվեյ Գանապոլսկին ևս նման գլխարկների երկրպագու է, որով էլ վարում է հաղորդումները։ Նա գլխարկների մի ամբողջ հավաքածու ունի, ավելի քան երկու հարյուր հատ՝ պարզից մինչև ամենաօրիգինալը, զարդարված քարերով կամ ուլունքներով, ներկված մուլտֆիլմերի հերոսներով:
Քաղաքական գործիչները նույնպես չեն շրջանցել այդ տենդենցը, որոնք ժողովրդին ավելի մոտ լինելը ցույց տալու համար հաճախ են իրենց կերպարը լրացնում այդ աքսեսուարով։ Հիշեք Դոնալդ Թրամփի տարբեր դիզայնի բեյսբոլի կարմիր գլխարկների մասին, որոնցում նա սիրում էր լուսանկարվել իր կողմնակիցների հետ հանդիպումների ժամանակ: Անհնար է չհիշել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Դուխով» մակագրությամբ բեյսբոլի գլխարկը: Մյուս քաղաքացիները ևս դեմ չեն թրենդային լինելուն և իրենց կերպարը լրացնում են բեյսբոլի գլխարկով, հատկապես ամառային օրերին, քանի որ այն ոճային տեսք ունի և մարդուն  առանձնացնում է ամբոխից:
Ներկայումս բեյսբոլի գլխարկները հաստատապես են մտել մեր կյանք և առաջատար դիրք են գրավել գլխարկների տեսականու մեջ, քանի որ համատեղում են հարմարավետությունն ու ճաշակի զգացումը: Երեխաներից մինչև տարեցների, սովորական մարդկանցից մինչև հայտնիների և նույնիսկ նախագահների այդ թվացյալ պարզ, բայց այդքան պրակտիկ գլխարկը դուր է գալիս և դեռ չունի մրցակցային իր նմանակը։
 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular