ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ Մոլդովայում նախատեսվում է հունիսի 1-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ակնկալվում է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի 1-ին ԵՔՀ  նիստի շրջանակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա, որտեղ գտնվելու է մայիսի 31-ից հունիսի 2-ը:

Փաշինյանը Քիշնեւում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթաժողովին: Միջոցառման շրջանակներում տեղի կունենան ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ:

Մոլդովայում նախատեսված է նաեւ Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular