ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 2022 թվականին հատկացվել է 620,3 մլրդ դրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 2022 թվականին նախատեսվում էր հատկացնել 579,7 մլրդ դրամ։ Հետագայում, պետական բյուջեի վերանայման արդյունքում, այդ գումարը հասցվել է 620,3 մլրդ դրամի։ Այս մասին  այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

Իրացվել է 613,5 մլրդ դրամ, որը կազմում է կառավարության հատկացրած միջոցների 98,9 տոկոսը։

«Գերատեսչությունը պետք է կյանքի կոչեր 16 ծրագիր՝ 94 միջոցառումներով։ Բոլոր ծրագրերը, ներառյալ 112 միջոցառումներ, հետագայում իրականացվեցին»,-նշեց Սիրունյանը։ 

2021 թվականի համեմատ նախարարության ծախսային մասը կրճատվել է 6,1 մլրդ դրամով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular