ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի փոխվարչապետը խոսել է Հայաստանում ռուսական դպրոցների կառուցման շուրջ բանակցությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՌԴ Պետդումայում «կառավարական ժամի» ընթացքում խոսել է հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում ռուսաց լեզվի տարածմանն ուղղված ծրագրերի մասին։

«Ղրղզստանում Ռուսաստանի միջոցների հաշվին ռուսալեզու դպրոցների կառուցման ծրագիր է իրականացվում։ Այդ դպրոցներից առաջինը ինը կբացվի 2025 թվականին, իսկ 2027 թվականից բոլորը կարող են ընդունել 11000 աշակերտի։ Նաեւ ռուսական դպրոցների կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Ադրբեջանի, Վիետնամի, Սիրիայի, Ղազախստանի եւ Աֆրիկայի մի շարք բարեկամ երկրների հետ»,- ասաց նա։

Իր հերթին, Կրթության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը Յանա Լանտրատովան՝ («Արդար Ռուսաստան – հանուն ճշմարտության») նշել է արտերկրում ռուսական դպրոցների կառուցման նախագծի կարեւորությունը։ «Ես մեծ հաղթանակ եմ համարում Տաջիկստանում հինգ ռուսական դպրոցների կառուցումը։ Կարեւոր է տեղեկությունն այն մասին, որ Ղրղզստանում ինը դպրոցի կառուցման պայմանագիր է ստորագրվել։ Կարծում եմ, որ այս կարեւոր դրական փորձը պետք է զարգացնել այլ բարեկամ երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքմենստանում, Մոնղոլիայում, որը ԱՊՀ երկրների շարքում չէ, բայց մեզ համար բարեկամ եվրասիական երկիր է»,- ընդգծել է Յանա Լանտրատովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular