ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քյարամյանի հրամանով քրեադատավարական կանոնների խախտում կատարելու պատճառով երկու քննիչ ազատվել է աշխատանքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը միջնորդել է ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի (քննիչի) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ «պաշտոնից ազատում»-ը։

NEWS.am-ին Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննիչներից մեկը՝ մեկ քրեական վարույթով, իսկ մյուսը՝ երկու քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, չեն կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ կամ դրանք կատարել են տևական ուշացումով, առանձին դեպքերում դատավարական փաստաթղթեր կազմելիս անտեսվել են քննությամբ ձեռք բերված մի շարք օբյեկտիվ ապացույցներ, անձանց գործողություններին տրվել են այնպիսի իրավական գնահատականներ, որոնք չեն բխել վարույթով ձեռք բերված փաստական տվյալներից՝ այդ կերպ թույլ տալով քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներ։

Հաշվի առնելով նշված քննիչների կողմից թույլ տրված խախտումների ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշված երկու քննիչներն ազատվել են զբաղեցրած պաշտոնից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular