ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը Կոսովոյի իշխանություններին մեղադրել է ընտրություններից հետո անկարգությունների մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 31-ին հայտարարել է, որ Կոսովոյի իշխանությունները պատասխանատվություն են կրում տեղական ընտրություններից հետո այս շաբաթ տեղի ունեցած բախումների համար, որոնց հետեւանքով տուժել է ավելի քան 80 մարդ, գրում է Le Monde-ը:

«Միանգամայն պարզ է, որ Կոսովոյի իշխանությունները պատասխանատվություն են կրում ներկա իրավիճակի եւ համաձայնագրի չկատարման համար, որն, այնուամենայնիվ, կարեւոր էր, եւ որն ամրագրվեց ընդամենը մի քանի շաբաթ առաջ»,-Բրատիսլավայում լրագրողներին ասել է Մակրոնը:

«Մենք շատ հստակ տեղեկացրել ենք Կոսովոյի իշխանություններին, որ սխալ էր շարունակել այս ընտրությունները»,-նշել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաեւ ասել է, որ հույս ունի հինգշաբթի օրը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում «միասին» տեսնել Կոսովոյի եւ Սերբիայի նախագահներին:

Ավելի վաղ սերբական կողմը հայտնել է, որ Կոսովոյի հյուսիսում Կոսովոյի ոստիկանության եւ ՆԱՏՕ-ի KFOR ուժերի գործողությունների հետեւանքով առաջացած անկարգությունների ընթացքում Զվեչանում սերբերին ցրելու ակցիայի ժամանակ տուժել է 52 մարդ:

Ըստ KFOR-ի վերջին տվյալների՝ Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ-ի ընդհանուր առմամբ 30 խաղաղապահներ վիրավորվել են:

Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր, իսկ հետո հազարավոր կոսովցի սերբեր հավաքվել են երկրամասի հյուսիսում տեղական իշխանության մարմինների շենքերի առջեւ, նրանք պահանջում են հեռացնել Կոսովոյի ոստիկանությանը եւ հետ կանչել կոսով-ալբանացի քաղաքապետերին: ՆԱՏՕ-ի KFOR զորակազմի զինծառայողները ցույցը ցրելու համար նախատեսված միջոցներով բաշխվել են Զվեչան, Լեպոսավիչ եւ Զուբին-Պոտոկ քաղաքապետարանների շենքերի մոտ: Նրանց հետեւում կանգնած են Կոսովոյի ոստիկանության խոշոր ուժեր, որոնք թույլ չեն տալիս Կոսովոյի սերբերին մոտենալ շենքերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular